ԱՄՆ-ն դեռևս չի ծրագրում զորքեր ուղարկել Իրան. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեռևս չի ծրագրում զորքեր ուղարկել Իրան։
«Մենք այդ մասին որևէ որոշում չենք կայացրել։ Մենք նույնիսկ մոտ չենք դրան», – ըստ«ՏԱՍՍ»-ի՝ այս մասին նշել է Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում, երբ պատասխանել է Իրանում ամերիկյան զորքեր տեղակայելու հնարավոր ծրագրերի մասին հարցին։
Ինչպես նշում է հրատարակությունը, ԱՄՆ առաջնորդը նաև որոշել է չբացահայտել մանրամասներ այն մասին, թե ինչպես է նախատեսում կառուցել հարաբերությունները Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ։



