Իրանը սպառնում է հարվածներ հասցնել իրաքյան Քուրդիստանին
Իրանի պաշտպանության խորհուրդը սպառնացել է հարվածել իրաքցի քրդերին, եթե նրանք փորձեն ներթափանցել Իրանի տարածք։
«Եթե այս խմբավորումները ներթափանցեն Իրանի սահմաններ, ապա թիրախ կդառնան իրաքյան Քուրդիստանի բոլոր օբյեկտները։ Մենք հիշեցնում ենք իրաքյան Քուրդիստանի մեր ընկերներին և եղբայրներին, որ մինչ օրս մենք թիրախավորել ենք միայն ԱՄՆ-ին, Իսրայելին և անջատողական խմբավորումներին պատկանող բազաները»,- ասվում է Պաշտպանության խորհրդի հայտարարության մեջ, հաղորդում է Fars լրատվական գործակալության։



