Բաժիններ՝

Ռյուտեն հայտնել է ՆԱՏՕ-ի ներսում ԱՄՆ-ի հակաիրանական գործողություններին մեծապես աջակցելու մասին

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զգալի մասն աջակցում է Իրանի դեմ Միացյալ Նահանգների գործողություններին, որոնց թիրախում իրանական կողմի միջուկային և հրթռիային կարողություններն են։ Այս մասին Ռյուտեն խոսել է Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«ՆԱՏՕ-ն ներգրավված չէ։ Բայց ակնհայտ է, որ դաշնակիցները, ըստ էության, հիմնականում աջակցում են տարածաշրջանում [ԱՄՆ] նախագահի կողմից ձեռնարկվող քայլերին՝ ուղղված վերացնելու Իրանի միջուկային և, իհարկե, հրթիռային կարողությունները»,- հայտարարել է նա։

Ռյուտեն ընդգծել է, որ եվրոպական դաշնակիցները լուրջ մտահոգություններ ունեն Թեհրանի հետ կապված։

Չնայած որոշ եվրոպական առաջնորդների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի քննադատությանը, Ռուտտեն ասել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «առանցքային օժանդակություն» են ցուցաբերում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին։

Նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին ՆԱՏՕ-ի ուժերը շարունակում են պատրաստ լինել պաշտպանել դաշինքի տարածքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս