Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ Կիպրոսին պաշտպանելու համար ուղարկում է հակաօդային պաշտպանության հնարավորություններով զինված ավիակիր
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ երկիրը ամրապնդում է Կիպրոսում գտնվող իր ռազմական բազաների պաշտպանությունը՝ Միջերկրական ծով ուղարկելով հակաօդային պաշտպանության հնարավորություններ ունեցող ավիակիր, որի վրա կան նաև անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարող ուղղաթիռներ. հայտնում է BBC-ն։
«Մեծ Բրիտանիան լիովին հանձնառու է Կիպրոսի և այնտեղ տեղակայված բրիտանական ուժերի անվտանգությունը երաշխավորելու համար», – ասել է Սթարմերը։
Մեծ Բրիտանիան Կիպրոս կղզում ունի ռազմական բազաներ, և դրանցից մեկը՝ Ակրոտիրին, երեկ երկու անգամ հարձակման է ենթարկվել «Շահեդ» հրթիռներով։
Ենթադրվում է, որ դրանք արձակվել են Իրանից աջակցություն ստացող լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման կողմից։



