«Թուրքիան պիտի զգույշ լինի, որ չդառնա պատերազմի կողմ». Դավութօղլու

Թուրքիայի ընդդիմադիր «Gelecek» (Ապագա) կուսակցության առաջնորդ, նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ Թուրքիան անկասկած չպետք է իր տարածքը, ռազմաբազաները, իր տարածքում գտնվող բազաները և օդային տարածքը բացի այնպես, որ դրանք օգտագործվեն Իրանի դեմ ու այդպիսով դառնա պատերազմի կողմ։

Ըստ Դավութօղլուի՝ մինչ օրս Թուրքիայի ու Իրանի հարաբերությունները, իհարկե, Թուրքիայի կարողությունները հաշվի առնելով, Իրանը փորձել է լարվածության մեջ չմտնել Թուրքիայի հետ՝ ի տարբերություն մյուս երկրների։ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան պետք է դիմադրի ԱՄՆ-ի կողմից ցանկացած ճնշման և երբեք չպետք է թույլ տա, որ Քյուրեջիքի որևէ բազա օգտագործվի որպես հետախուզական ցանցի մաս։

«Կոնիայից թռչող «AWACS» ինքնաթիռներին չպետք է թույլատրվի գործել այնպես, որ Իրանի դեմ հարձակումների համատեքստում տեղեկություններ հավաքվեն Իրանի ռազմական ենթակառուցվածքների մասին։

Թուրքիայի զինված ուժերը պետք է պատերազմի ողջ ընթացքում պահպանեն Քյուրեջիքի և Ինջիրլիքի կառավարման նկատմամբ բացարձակ վերահսկողությունը, և Թուրքիան պետք է զգույշ լինի, որ չդառնա պատերազմի կողմ, հատկապես ամերիկյան կողմից, որովհետև Իսրայելը՝ Ամերիկայի գործընկերը այստեղ, բացահայտորեն թիրախավորում է Թուրքիան»,- հավելել է նախկին արտգործնախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031