Ալեն Սիմոնյանը թող գիտակցի՝ իր քաղաքական կալիբրը չի ներում խորհուրդներ տալ նախագահ Սերժ Սարգսյանին. Հայկ Մամիջանյան

Ալեն Սիմոնյանը պետք է լավ գիտակցի, որ իր քաղաքական և ոչ միայն կալիբրը չի ներում նախագահ Սարգսյանին խորհուրդներ տալ, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Ալեն Սիմոնյանը, հիշեցնենք, դիմել էր Սերժ Սարգսյանին՝ ասելով, որ ՀՀ 3-րդ նախագահը հետ քաշվի քաղաքական դաշտից, քանի որ իր կողքիններն են երազում այդ մասին։

«Նախագահ Սարգսյանն այն պետական գործիչն է, ով ժամանակին հայտարարել էր, որ Աղդամն իր հայրենիքը չէ, բայց պահել էր Աղդամը, այդ ժամանակ որոշները վայնասուն էին բարձրացրել, բայց երբ իրենք իշխանություն էին, իրենք հանձնեցին և՛ Աղդամը, և՛ Արցախը, և՛ ՀՀ սուվերեն տարածքից որոշակի հատվածներ»,- նշեց Մամիջանյանը։

Նա Ալեն Սիմոնյանին կոչ արեց, որ իր երազանքները չպրոյեկտի ՀՀԿ-ին։

«Ալեն Սիմոնյանը դա չէր ասում պաշտոնաթող նախագահներին, նա արտահայտում էր իր երազանքները ՔՊ-ում փոփոխությունների տեսանկյունից, այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանը թող զգույշ լինի»,- ընդգծեց Մամիջանյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031