Լիտվայում գրանցվել է վերջին 14 տարիների ամենացածր ջերմաստիճանը

Լիտվայում հունվարի 31-ին գրանցվել է 2012 թվականից ի վեր ամենացածր ջերմաստիճանը՝ -30.1 ըստ Ցելսիուսի սանդղակի. այս մասին հայտնում է երկրի հիդրոօդերևութաբանական կենտրոնը։

«Ռադվիլիշկիս շրջանի Շեդուվա քաղաքի օդերևութաբանական կայանն արևածագից առաջ գրանցել է -30.1 աստիճան ըստ Ցելսիուսի։ Ավելի ցածր ջերմաստիճան՝ -30.4, գրանցվել էր 2012 թվականին Ակմյանեի օդերևութաբանական կայանում»,- նշված է հաղորդագրությունում։

Լիտվայում հունվարի 31-ի համար ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 70 տարի առաջ․ Ուտենում ջերմաստիճանը 1956 թվականին հասել է -38.9-ի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031