Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ հարված հասցնելու համար. Բայրամովը՝ Արաղչիին

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Աբբաս Արաղչին հունվարի 29-ին հեռախոսազրույց են ունեցել. հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

Զրույցի ընթացքում, ըստ գործակալության, քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Բայրամովը նշել է, որ «վերջին ժամանակներում տարածաշրջանում լարվածությունը մտահոգիչ է» և ընդգծել է, որ Ադրբեջանը «բոլոր կողմերին մշտապես կոչ է արել ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից և հռետորաբանությունից, որոնք կարող են անկայունություն առաջացնել Իրանում և նրա շուրջը»։

Հատկապես ընդգծվել է, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր օդային կամ ցամաքային տարածքն օգտագործվի հարևան Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ ռազմական գործողությունների համար։ Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ»,- ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031