Օրբանը հայտարարություն է արել Ուկրաինայի վերաբերյալ

Հունգարիան, չնայած Բրյուսելի ճնշմանը, կտրականապես դեմ կլինի Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը: Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Եվրոպացիների երեք քառորդը մերժում է Ուկրաինայի արագացված անդամակցությունը Եվրամիությանը: Այնուամենայնիվ, Բրյուսելը շարունակում է առաջ շարժվել՝ անկախ ամեն ինչից»,- գրել է նա։

Օրբանի խոսքով՝ Հունգարիան այն քիչ եվրոպական երկրներից մեկն է, որն ունի բավարար ուժ՝ դիմադրելու Բրյուսելի կամքին: Նա պարզաբանել է, որ հունգարացիները մերժում են Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին՝ գյուղացիների պաշտպանության, անվտանգության և խաղաղության համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031