Նրանց հիշատակը պարտավորեցնում է ինձ շարունակել պաշտպանել հայ ժողովրդին․ Վալերի Բուայե

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ նվիրված Հայոց բանակի տարեդարձին։

«Հայաստանը հարգանքի տուրք է մատուցում հայրենիքի համար ընկած իր զինվորներին․ նրանք զոհվեցին՝ դիմակայելով Թուրքիայի կողմից աջակցություն ստացող Ադրբեջանի ագրեսիային միջազգային հանրության՝ չափազանց հաճախ հանցակից անտարբերության պայմաններում։

Նրանց հիշատակը պարտավորեցնում է ինձ շարունակել պաշտպանել հայ ժողովրդին», – գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս