Սաուդյան Արաբիան անընդունելի է համարում Իրանի դեմ ցանկացած ոտնձգություն. Սաուդյան Արաբիայի թագաժառանգը՝ Փեզեշքիանին
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ փեզեշքիանը քննարկել է միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև Իրանի ներսում տեղի ունեցած վերջին զարգացումները, հաղորդել է Eurasia Today-ը։
Նա ընդգծել է կառավարության հիմնարար մոտեցումը ներքին և տարածաշրջանային քաղաքականության նկատմամբ։
Փեզեշքիանը նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության մոտեցումը հիմնված է ժողովուրդների և կրոնական համայնքների միասնության և ամբողջականության պահպանման, ինչպես նաև ազգային համախմբվածության ամրապնդման վրա։
Տարածաշրջանային առումով, Թեհրանը, նրա խոսքով, ձգտում է զարգացնել բարեկամական հարաբերություններ և ընդլայնել համագործակցությունը իսլամական երկրների հետ՝ հիմնվելով իսլամական եղբայրության սկզբունքների վրա։
Իր հերթին, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանն ընդգծել է, որ իր երկիրն անընդունելի է համարում Իրանի դեմ ցանկացած ոտնձգություն, սպառնալիք կամ լարվածությունը սրելու փորձ։
Նա նաև հայտնել է Սաուդյան Արաբիայի պատրաստակամությունը՝ համագործակցել Իրանի և տարածաշրջանի այլ երկրների հետ՝ երկարատև խաղաղություն և կայուն անվտանգություն հաստատելու համար։
