Հավերժ փա՛ռք և երախտագիտություն Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զnհաբերած բոլոր քաջորդիներին․ Սերժ Սարգսյանի անունից Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել և հարգանքի տուրք մատուցվել բանակաշինության գործում մեծագույն ավանդ ունեցած, Հայրենիքի պաշտպանության գործում անձնվիրություն և խիզախության ցուցաբերած հերոսների անմահ հիշատակին:

«Փա´ռք և պատի´վ Հայոց բանակի ստեղծման ակունքներում կանգնած ու բանակի փառապանծ ուղին կերտած բոլոր նվիրյալներին:

Հավերժ փա´ռք և երախտագիտությո´ւն Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր քաջորդիներին»,- ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031