Բաժիններ՝

Գիշերը Հայաստանի առանձին շրջաններում և Երևանում ձյուն կգա. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Հաղորդագրության համաձայն` առաջիկա գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին կլինի հարավարևմտյան` 2-5մ/վ արագությամբ։

Այսօր Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 28-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4–6 աստիճանով:

Երևան քաղաքում նույնպես այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ, բայց մառախուղ կլինի։

Առաջիկա գիշերը սպասվում է ձյուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս