Իսրայելը կենտրոնացած է 2 խնդրի վրա. Իսրայելը թույլ չի տա Պաղեստին պետության ստեղծումը. Նեթանյահու

Իսրայելը կենտրոնացած է 2 խնդրի վրա՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափումը և Գազայի ապառազմականացումը․ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նրա խոսքով՝՝ դա տեղի կունենա կա՛մ «հեշտ», կա՛մ «բարդ» ճանապարհով։

«Հիմա մենք կենտրոնացած ենք մնացած երկու խնդիրների կատարման վրա՝ Համասի զինաթափման և Գազայի զենքերից ու թունելներից ապառազմականացման վրա», – ասել է Նեթանյահուն հեռուստատեսությամբ հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նաև հայտարարել է որ Իսրայելը թույլ չի տա Պաղեստին պետության ստեղծումը Գազայի հատվածում, և տարածաշրջանի վերակառուցումը չի սկսվի՝ մինչև արմատական ​​իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժումը չապառազմականացվի և լիովին չզինաթափվի։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը մտադիր է պահպանել վերահսկողությունը Հորդանան գետից մինչև Միջերկրական ծով ընկած ամբողջ տարածքի, այդ թվում՝ Գազայի հատվածի նկատմամբ։

«Ես արդեն լսում եմ հայտարարություններ, որ մենք թույլ կտանք Գազայի վերակառուցում ապառազմականացումից առաջ։ Դա տեղի չի ունենա։ Ես լսել եմ, որ մենք պատրաստվում ենք թուրք և կատարցի զինվորների տեղափոխել Գազա։ Դա նույնպես տեղի չի ունենա։ Ես լսում եմ, որ ես թույլ կտամ Պաղեստին պետության ստեղծումը Գազայում։ Դա տեղի չի ունեցել և տեղի չի ունենա»,- հայտարարել է Նեթանյահուն։

Տեսանյութեր

Լրահոս