Թրամփը հայտարարել է, որ «գերազանց» հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է՝ «գերազանց» հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ։ Թրամփն աշ-Շարաային «բարձր հարգանքի արժանացած մարդ» է անվանել, հավելելով, որ ամեն ինչ «շատ, շատ լավ է ընթանում»։

«Այնպես որ, մենք շատ ուրախ ենք դրա համար»,- հավելել է նա։

Ինչպես հաղորոդում է Al Arabiya-ն՝ հղում անելով Սիրիայի նախագահի գրասենյակի հայտարարությանը, աշ-Շարաան ընդգծել է «ահաբեկչական խմբավորումների, դրանց թվում՝ ԴԱԻՇ-ի վերադարձը կանխելու համար միջազգային միասնական ջանքերի» անհրաժեշտությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031