Բաժիններ՝

Բերեզովսկին վերադառնո՞ւմ է. Ռոմանը բացում է խաղաքարտերը հավաքականից հեռանալուց հետո

«Զենիթի» նախկին դարպասապահ և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների նախկին մարզիչ Ռոման Բերեզովսկին հայտնել է, որ պատրաստ է դիտարկել Ռուսաստանի առաջնություններում աշխատելու տարբերակները։

«Այս պահին կոնկրետ առաջարկներ չկան, ապրում եմ Ռուսաստանում։ Սակայն պատրաստ եմ աշխատել թե՛ ՌՊԼ-ում, թե՛ ՖՆԼ-ում։ Կքննարկեմ յուրաքանչյուր հրավեր՝ կշռադատելով բոլոր «կողմ» ու «դեմ» փաստարկները», — նշել է Բերեզովսկին Metaratings.ru-ի հետ զրույցում։

Նախկինում Բերեզովսկին որպես դարպասապահների մարզիչ աշխատել է մոսկովյան «Դինամոյում» և «Սոչիում» (որտեղ նաև կատարել է գլխավոր մարզչի պարտականությունները), ինչպես նաև աշխատել է երևանյան «Փյունիկում»։

Մասնագետի վերջին աշխատավայրը Հայաստանի հավաքականն էր, որտեղ նա 2020 թվականից զբաղեցնում էր դարպասապահների մարզչի պաշտոնը։ Բերեզովսկին հավաքականից հեռացել է 2025 թվականի սեպտեմբերին։

Armsport.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս