Հայ կինոերաժշտության վարպետն այսօր տոնում է 87-ամյակը
«Նռան գույնը», «Աշնան արև», «Կտոր մը երկինք» և գեղարվեստական մի շարք այլ ֆիլմեր առ այսօր էկրանին նաև նրա՝ մարդկային և տաք երաժշտության շնորհիվ։ Տիգրան Մանսուրյան՝ ժամանակակից հայ երաժշտության նշանավոր ներկայացուցիչներից մեկը։
1939 թվականի հենց այս օրը՝ հունվարի 27-ին է ծնվել Մանսուրյանը։ Մաեստրոն այսօր տոնում է 87-ամյակը։ Նրա կինոերաժշտությունն առանձնանում է խոր հուզականությամբ և ազգային մտածողությամբ։ Ստորև առաջարկում ենք ևս մեկ անգամ ունկնդրել նրա երաժշտությունը՝ գրված «Աշնան արև» ֆիլմի համար։
