ԱՄՆ-ի հարձակման դեպքում Իրանի պատասխանը խորհրդանշական չի լինի, կարծում են Թուրքիայում

Իրանի պատասխանը ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը չի լինի խորհրդանշական, այլ լայնածավալ, որը կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է անվտանգության թուրք փորձագետ Մուստաֆա Բյոգյուրջուն։

ԱՄՆ-ն նախատեսում է թիրախային հարվածներ հասցնել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին և հրամանատարներին, որոնց Վաշինգտոնը պատասխանատու է համարում Իրանում բողոքի ցույցերի ժամանակ ցուցարարների մահվան համար, ավելի վաղ հաղորդել էր Middle East Eye-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին։

«Իրանի համար սա ռազմական գործողություն չէ, այլ գոյության սպառնալիք։ Նման սպառնալիքին խորհրդանշական պատասխան չի կարելի ակնկալել։ Իրանի պատասխանը չի սահմանափակվի իր սահմաններով, այն կներառի Իսրայելում թիրախների լայն շրջանակ, այդ թվում՝ Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի էներգետիկ օբյեկտները, որոնք կենսական նշանակություն ունեն համաշխարհային տնտեսության համար»,- նշել է փորձագետը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031