ԱՄՆ-ն բանակցությունների համար վերջնաժամկետ է սահմանել մայիսի 15-ը. Ռադա

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն պնդում է, որ ԱՄՆ-ն մայիսի 15-ը վերջնաժամկետ է սահմանել Ուկրաինայում կարգավորման շուրջ բանակցությունների համար, հակառակ դեպքում սպառնալով դուրս գալ գործընթացից։

«ԱՄՆ-ն մայիսի 15-ը վերջնաժամկետ է սահմանել բանակցությունների համար… Եթե մենք համաձայնության չհասնենք, նրանք կդուրս գան բանակցային գործընթացից և ամբողջությամբ կհրաժարվեն այս հարցից։ Պատճառը նոյեմբերին կայանալիք ընտրություններն են։ Եթե մենք այս ընտրություններին մոտենանք չլուծված հակամարտության պայմաններում, հանրապետականները կդառնան դեմոկրատների թիրախը»,- գրել է Գոնչարենկոն Տելեգրամի իր ալիքում։

Տեսանյութեր

Լրահոս