Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին վերացնել Կուբայի դեմ շրջափակումը և սահմանված պատժամիջոցները

Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին դադարեցնել միջազգային իրավունքի խախտումը և անհապաղ վերացնել Կուբայի դեմ շրջափակումն ու սահմանված պատժամիջոցները: Այս մասին, ինչպես գրում է РИА Новости-ն, երեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գժո Ցզյակունը։

Ավելի վաղ Politico-ն, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Թրամփի վարչակազմը քննարկում է Կուբայի կառավարության վրա ճնշում գործադրելու նոր միջոցներ, այդ թվում՝ նավթի ներմուծումը դադարեցնելու համար լիարժեք ծովային շրջափակում սահմանելու հնարավորությունը։

«Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին դադարեցնել տարածաշրջանային խաղաղության և կայունության խաթարումը, դադարեցնել միջազգային իրավունքը խախտող գործողությունները և անհապաղ վերացնել Կուբայի դեմ շրջափակումն ու սահմանված պատժամիջոցները»,- ասել է Գուո Ցզյակունը։

Տեսանյութեր

Լրահոս