Պեսկովը թվարկել է այն երկրները, որոնց հետ Ռուսաստանը «ընկերական զգացմունքների դեֆիցիտ» ունի

Ռուսաստանը վաղուց «ընկերական զգացմունքների դեֆիցիտ» ունի որոշ երկրների հետ, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կան երկրներ, որոնց հետ մենք, այսպես ասենք, ընկերական զգացմունքների դեֆիցիտ ենք ունեցել դարեր շարունակ»,- ասել է նա Life-ի լրագրող Ալեքսանդր Յունաշևի հետ զրույցում:

Մամուլի քարտուղարը որպես օրինակ բերել է Լեհաստանը և Բալթյան երկրները, որոնք ինչ-ինչ պատճառներով անընդհատ հրեշի են վերածում Ռուսաստանը։

«Այնտեղ իշխանության եկող յուրաքանչյուր ոք սկսում է ատել Ռուսաստանը և ռուսներին»,- հավելել է Պեսկովը։

Նրա կարծիքով, սա մեծ սխալ է, քանի որ այս երկրները կարող են շատ բան սովորել ռուսական մշակույթից և Ռուսաստանի հետ փոխազդեցությունից։

Տեսանյութեր

Լրահոս