Իրանի կողմից մեզ վնաս հասցնելու ցանկացած փորձ կհանդիպի վճռական պատասխանի․ Նեթանյահու
Իրանի կողմից մեզ վնաս հասցնելու ցանկացած փորձ կհանդիպի վճռական պատասխանի։ Դա շատ լուրջ սխալ կլինի։ Հայտարարել է Իսրայելի Բենիամին Նեթանյահուն։
Իսրայելի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ ապագայում ակնկալվում է ընդլայնել Արաբական և մահմեդական պետությունների հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրերը:
Իրանի ԱԳՆ-ից էլ հայտարարել են՝ Իրանի նկատմամբ ցանկացած ագրեսիա ջախջախիչ պատասխանի կարժանանա։
