Բաժիններ՝

Կիևում շուրջ 6 հազար տուն մնացել է առանց ջեռուցման

Ուկրաինայի մայրաքաղաքում գրեթե 6 հազար տուն զրկված է ջեռուցման հնարավորությունից։ Իր տելեգրամյան ալիքում այսպիսի տեղեկություն է ներկայացրել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

«Կարևորագույն ենթակառուցվածքների վնասման պատճառով մայրաքաղաքում դարձյալ շուրջ 6000 տուն մնացել է առանց ջեռուցման է»,-նշել է նա։

Քաղաքապետը հայտնել է նաև, որ Կիևում  առկա են ջրամատակարարման հետ կապված խնդիրներ։

Կիևի քաղաքային իշխանության ղեկավարն այս ամիս արդեն երեք անգամ բնակիչներին կոչ է արել մեկնել այլ բնակավայրեր, որոնցում էլեկտրաէներգիայի և ջեռուցման խնդիրն ավելի մեղմ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031