ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԲԵՐԱՆՈՎ ՉՀԱՍԱՆ ԱԿՆԿԱԼՎԱԾ ՆՊԱՏԱԿԻՆ. Lևոն Ջավախյան

Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հանրային Հեռուստաընկերության եթերում «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հարցազրույցին՝ հետևյալ դիտարկումներով. «Ամենայն ուշադրությամբ նայում և լսում էի Պետրոս Ղազարյանի հարցազրույցը «Մեր ձևով»շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հետ։ Զգացվում էր, որ ՔՊ֊ական իշխանության մի ողջ զինանոց էր աշխատել, որպեսզի Պետրոս Ղազարյանի բերանով խայտառակվի Նարեկ Կարապետյանը և «Մեր ձևով» շարժումը։

Սակայն, ի զարմանս ինձ և ի հիացումս Նարեկ Կարապետյանի, բանախոսը աչքի ընկավ գիտելիքների խորը իմացությամբ, քաղաքական հավասարակշռությամբ, բազմատեղյակությամբ և հասարակական քաղաքական իրավիճակը գերազանց գնահատելու ունակությամբ։

Նա ոչ մի դեպքում սադրանքի չենթարկվեց. հարցերին պատասխանում էր հանդարտ, առանց ձայնը բարձրացնելու, խելացի, տրամաբանորեն և նյութի գերազանց իմացությամբ։Նարեկը գիտակցորեն խուսափում էր քաղաքական էժանագին շահարկումներից, իշխանությունների հետ ավելորդ հակադրումից` տուրք տալով Հայաստանում ոչ թե շարունակական ատելությանը, այլ ազգային համերաշխությունը գեներացնելու միտումին։

Ես պարզապես հիացած եմ Նարեկ Կարապետյան քաղաքական գործիչի բարձր պատրաստվածության մակարդակով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031