Թո Լամը վերընտրվել է կոմ​​կուսի Կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Վիետնամի Կոմունիստական ​​կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Թո Լամը կուսակցության 14-րդ համագումարում վերընտրվել է հնգամյա ժամկետով: Այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Թո Լամը կուսակցությունը գլխավորում է 2024 թվականի օգոստոսից։ Նա Կենտկոմի գլխավոր քարտուղար է ընտրվել 2024 թվականի հուլիսի 19-ին՝ 80-ամյա գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի մահվանից հետո, որը Կոմունիստական կուսակցությունը ղեկավարում էր 2011 թվականից։

2024 թվականի մայիսին Թո Լամն ընտրվել էր Վիետնամի Սոցիալիստական ​​Հանրապետության նախագահ: Նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ այդ պաշտոնը զբաղեցնող Վո Վան Թիոնգը նույն թվականի մարտին հրաժարական տվեց։ Մինչև 2024 թվականի հոկտեմբերի 21-ը Թո Լամը համատեղում էր կոմկուսի ղեկավարի և Վիետնամի Սոցիալիստական ​​Հանրապետության նախագահի պաշտոնները:

Տեսանյութեր

Լրահոս