Գրենլանդիա ուղարկված ֆիննական զորքերը կվերադառնան
Գրենլանդիայում տեղակայված ֆիննական զորքերը շաբաթվա վերջին կվերադառնան Ֆինլանդիա։ Այս մասին հաղորդում է Yle-ն՝ հղում անելով աղբյուրներին:
Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը հունվարի 15-ին հայտարարել էր, որ Դանիայի խնդրանքով Գրենլանդիա է ուղարկում կապի երկու սպա։
«Ֆինլանդիայի կողմից Գրենլանդիա ուղարկված կապի սպաների առաքելությունն ավարտվել է։ Զինվորական անձնակազմը շաբաթվա վերջին կվերադառնա Ֆինլանդիա»,- ասվում է հայտարարության մեջ։
