Նարեկ Սամսոնյանի հացադուլի թեման մի տեսակ լակմուսի թուղթ է` հստակեցնելու քաղաքական, հասարակական մակարդակում իրերի ճիշտ դասավորությունը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Նարեկ Սամսոնյանի հացադուլի թեման մի տեսակ լակմուսի թուղթ է` հստակեցնելու քաղաքական, հասարակական մակարդակում իրերի ճիշտ դասավորությունը:

Որքան էլ իշխանությունն այս թեմայով փորձում է առավելագույնս լռություն ապահովել` չտեսնելու տալու և «ձայնն իջեցնելու» ճանապարհով, խնդիրը ոչ միայն լայն հնչեղություն է ստացել, այլ քաղաքական առաջնային օրակարգ բերվել:

Նարեկի այս ծայրահեղ քայլի շրջանակներում քաղբանտարկյալների պաշտպանության հարցը լրիվ այլ դրսևորում ստացավ, որը տարածելի է քաղաքական հետապնդման ենթարկվող բոլոր անձանց համար:
#հացադուլ-13-րդ օր»:

Տեսանյութեր

Լրահոս