Rolex ժամացույցներ, Land Rover և բանկային հաշիվ Ցյուրիխում. Զելենսկիի և նրա կնոջ կարողությունը բացահայտվել է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի ընտանիքն ունի ակտիվներ, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է մեկ միլիոն դոլարը։ Սա հետևում է 2024 թվականի հայտարարագրից, որը ներկայացվել է 2025 թվականին։ Փաստաթուղթը պարունակում է տեղեկություններ պետության ղեկավարի կնոջ կանխիկ միջոցների, բանկային հաշիվների, թանկարժեք աքսեսուարների և մեքենաների մասին:
Հարյուր հազարավոր դոլարներ և հաշիվ Ցյուրիխում
Հայտարարագրի համաձայն՝ Զելենսկին և նրա կինը՝ Օլենան, ունեն 595,000 դոլար կանխիկ միջոցներ։ Փաստաթղթում նաև նշված են ուկրաինական և արտասահմանյան բանկային հաշիվներում պահվող միջոցները։
Խոսքը 3,059,441 գրիվնյայի (մոտավորապես 70,700 դոլար), 53,494 դոլարի և 363,485 եվրոյի մասին է։ Եվրոյի մեծ մասը՝ 346,483 եվրոն, պահվում է Ցյուրիխի բանկում։

Զելենսկիները հայտարարագրել են թանկարժեք աքսեսուարներ և մեքենաների մի ամբողջ ավտոպարկ
Բացի կանխիկից, հայտարարագրում նշված են մի շարք այլ թանկարժեք իրեր: Մասնավորապես, զույգը ունի դիզայներական ժամացույցներ, այդ թվում՝ Breguet, Tag Heuer, Rolex, Piaget և Bovet: Նշված են նաև թանկարժեք զարդեր։

Ընտանիքին են պատկանում երկու Land Rover և մեկ Mercedes-Benz մեքենաներ: Հայտարարագրի հրապարակային մասում մոդելները և արտադրության տարեթիվը նշված չեն։
