Բաժիններ՝

Սիրայում քրդերն այլեւս ԱՄՆ-ին պետք չեն, ամեն ինչ վերջացել է. թուրք գործիչ

Թուրք նախկին դեսպան, «Ժողովրդահանրապետական» կուսակցության արտաքին քաղաքականության պատասխանատուներից Նամըք Թանը հայտնել է, թե Սիրիայում փաստացի քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերը» դադարել են գոյություն ունենալ։

Նամըք Թանը X սոցիալական կայքի իր էջում նշել է, թե Ասադի տապալումից հետո ԱՄՆ–ն այլեւս կարիք չուներ Սիրիայի քրդերի ուժային եւ քաղաքական կառույց «Սիրիայի դեմոկրատական ուժերին»։ Նա պնդել է, թե Սիրիական կառավարության ուժերի կողմից սկսված ռազմական գործողությունները 24 ժամվա մեջ վերջ են տվել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» գոյությանը։

Նշենք, որ Սիրիայի կառավարական ուժերի եւ տարբեր զինված խմբավորումներ ռազմական գործողություններ են սկսել Սիրիայում քրդական բնակավայրերի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031