ԱՄՆ պետքարտուղարն ու Բայրամովը քննարկել են նաև «ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացն» ու «Թրամփի երթուղին»

Այսօր տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը։ Ըստ լրատվամիջոցների՝ քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության զարգացման ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև՝ տարածաշրջանային իրավիճակը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Բարձր է գնահատվել երկկողմ շփումների և քննարկումների ակտիվացումը՝ ուղղված ռազմավարական գործընկերության խարտիայի պատրաստմանը, որը տեղի էր ունեցել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովից հետո։ Կողմերը հույս են հայտնել փաստաթղթի նախագծի համաձայնեցման և ստորագրման վերաբերյալ հնարավորինս շուտ։ Ընդգծվել է, որ այս ոլորտում առաջնահերթությունների սահմանումը լրացուցիչ խթան կհաղորդի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։

Բայրամովը ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացի հեռանկարների վերաբերյալ։ Բարձր է գնահատվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումները: Նշվել է «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախաձեռնության իրականացման ուղղությամբ շարունակական աշխատանքների կարևորությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև մի շարք այլ հարցերի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031