ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցություններն է հայտնել Իսպանիայի Կորդոբա նահանգում տեղի ունեցած ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ մաղթել շուտափույթ ապաքինում. համապատասխան գրառումը ՀՀ ԱԳ նախարարությունը տարածել է X-ի իր միկրոբլոգում։
«Խորապես վշտացած ենք Իսպանիայի հարավում տեղի ունեցած երկաթուղային վթարի լուրից։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում իրենց սիրելիներին կորցրած ընտանիքներին և մաղթում ենք արագ ու լիակատար ապաքինում այս ողբերգական վթարի հետևանքով տուժած բոլոր վիրավորներին»,- նշված է արտաքին գերատեսչության գրառման մեջ։
