Լրագրողների նկատմամբ ՔՊ իշխանության վերաբերմունքը լկտի է ու սանձարձակ. Արման Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Լրագրողների նկատմամբ ՔՊ իշխանության վերաբերմունքը լկտի է ու սանձարձակ: Դա նաև նրանից է, որ իշխանությունն անպատիժ է մնում:

Լրագրողներին արհեստական հիմքերով ապօրինաբար զրկում են հավատարմագրումներից, հետաքննական լրագրության հնարավորություններից, ծաղրում ու սպառնում են, քաշքշում ու նվաստացնում:

Մեր կառավարման ժամանակ լրագրողի մասնագիտական ապահով աշխատանքը լինելու է երաշխավորված, որևէ լրագրող այդ աշխատանքի համար չի թիրախավորվելու իշխանության կողմից։

Լրագրողները եղել և շարունակելու են մնալ մեր ռազմավարական գործընկերները»։

Տեսանյութեր

Լրահոս