Lիարժեք վերահսկում ենք Իրանի հետ սահմանային անվտանգությունը. Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարություն

Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Իրանում ստեղծված վերջին իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Իրանի հետ շուրջ 560 կիլոմետր երկարությամբ սահմանային գիծը պահպանվում է բարձր պատրաստվածությամբ և շուրջօրյա ռեժիմով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հայտարարության մեջ նշվում է, որ սահմանային ստորաբաժանումները գործում են «Սահմանը պատիվ է» սկզբունքով՝ անկախ եղանակային և տեղագրական պայմաններից։

Նշվում է, որ ներկայումս Թուրքիայի սահմանների ուղղությամբ զանգվածային միգրացիայի որևէ փաստ չի արձանագրվել, սակայն հնարավոր զարգացումների դեպքում լրացուցիչ միջոցառումներ մշակված են և անհրաժեշտության դեպքում կկիրառվեն։

Նախարարությունը նաև հայտնել է, որ սահմանային անվտանգությունը ուժեղացվում է տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ դիտարկման աշտարակներով, խրամատներով, անօդաչու թռչող սարքերով և շուրջօրյա վերահսկողությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031