Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը երկօրյա այցով կմեկնի Մոսկվա․ նախատեսված է հանդիպում Պուտինի հետ
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը երկօրյա այցով կմեկնի Մոսկվա՝ հունվարի 21-22-ը. նա նախատեսում է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ՝ ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանում Պաղեստինի դեսպանատնից։
Դիվանագիտական առաքելությունը չի նշել, թե ինչ է նախատեսվում քննարկել հանդիպման ժամանակ։
Մահմուդ Աբբասը վերջին անգամ Մոսկվա է այցելել 2025 թվականի մայիսին։
