Վրաստանում կենսապահովման ամսական նվազագույն շեմը 250 լարի է

Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է կենսապահովման նվազագույն շեմի վիճակագրությունը, ըստ որի՝  2025 թվականի դեկտեմբերի տվյալներով երկրում միջին սպառողի կենսապահովման նվազագույն շեմը կազմում է 250.9 լարի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Այս ցուցանիշը 20.4 լարիով ավելի է, քան 2024 թվականի դեկտեմբերին էր, բայց 4.5 լարիով պակաս է 2025 թվականի նոյեմբերից։

Ըստ Geostat-ի՝ 2025 թվականի դեկտեմբերին միջին սպառողի կենսամակարդակի նվազագույնը կազմել է 250.9 լարի, նոյեմբերին` 255.4 լարի, իսկ 2024 թվականի դեկտեմբերին՝ 230.5 լարի։

Ինչպես է հաշվարկվում կենսապահովման նվազագույն շեմը:

Վրաստանում կենսապահովման նվազագույն շեմը հաշվարկվում է 1997 թվականից։ Հենց այդ տարի էլ խորհրդարանն ընդունեց օրենք, որը մինչ օրս գործում է։

• Օրենքի համաձայն՝ կենսապահովման նվազագույն շեմը սոցիալական չափորոշիչ (ուղենիշ) է, որն օգտագործվում է աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների և այլ սոցիալական վճարումների նվազագույն չափը որոշելու համար։

• Հետևաբար, նվազագույն շեմի չափը երկրում ունի զգալի քաղաքական և սոցիալական նշանակություն։

Տեսանյութեր

Լրահոս