Բայրամովը և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր. լրատվամիջոցներ
2026 թվականի հունվարի 13-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի միջև. ըստ ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցների՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի նախարարությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերություններից բխող հարցեր, տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգային իրավիճակը: Գոհունակություն է հայտնվել երկու եղբայրական երկրների համատեղ համակարգված գործունեության վերաբերյալ»,- ասվում են հրապարակումներում:
