Թուրքիայի Սիվաս նահանգի մի շարք գյուղեր պատվել են ձյան 3 մետրանոց շերտով
Թուրքիայի Սիվաս նահանգի Ալթընյայլա շրջանում ձմեռը երբևէ նման ձևով չի եղել․ առատ ձյան տեղումների և ձնաբուքի հետևանքով շրջանը մինչև 3 մետր բարձրությամբ ձյան հաստ շերտով է պատվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մի շարք գյուղերի ճանապարհներ փակվել են, իսկ գյուղացիները դժվարություններ են ունեցել իրենց առօրյա գործունեության մեջ։

Մասնավորապես, Դելիիլյաս բնակավայրում առատ ձյան հետևանքով չեն կարողանում իրականացնել եղջերավոր անասունների փոխադրումը: Շրջանի Բաշյորեն թաղամասի բնակչներից Բիլալ Էրդողանն էլ, պատմելով եղանակային պայմանների մասին, ձեռքը պարզել է իր ձյան շերտի ուղղությամբ և ասել. «Սա Ալյասկան չէ, այլ Բաշoրենը»:

