ԵԱՏՀ-ն երկու տարով զրոյացրել է պարարտանյութերի արտադրության համար ֆոսֆատների ներմուծման մաքսատուրքերը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) զրոյացրել է հանքային պարարտանյութերի արտադրության համար օգտագործվող ֆոսֆատների ներմուծման մաքսատուրքերը։ ԵԱՏՀ մամուլի ծառայությունից հայտնել են, որ զրոյական դրույքաչափը կգործի մինչև 2028 թ. փետրվարի 29:
Միջոցառումը վերաբերում է կալցիումի բնական ֆոսֆատներին, ալյումինակալցիումային ֆոսֆատներին և ֆոսֆատային կավիճին։
Որոշումն ուժի մեջ կմտնի դրա պաշտոնական հրապարակումից հետո 30 օրացուցային օր անց։
«Ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափի կիրառումը թույլ կտա ապահովել հանքային պարարտանյութեր արտադրողների կարողությունների օգտագործումը Եվրասիական տնտեսական միության տարածքում ֆոսֆատների արտադրման սահմանափակ ծավալների պայմաններում», – նշել է ԵԱՏՀ Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը:
