Վարդան Ղուկասյանին ՔԿՀ-ից տեղափոխել են ԲԿ
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Երևան – Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Արմենիա» հիվանդանոց: Փաստաբան Արամայիս Հայրապետյանի փոխանցմամբ՝ Ղուկասյանը հիվանդանոց է տեղափոխվել, քանի որ իրենց միջնորդությամբ առողջական վիճակի հետ կապված փորձաքննություն է նշանակվել. այդ փորձաքննությունն է անցկացվելու:
Վարդան Ղուկասյանին նախորդ տարվա նոյեմբերին ՔԿՀ-ից դարձյալ տեղափոխել էին հիվանդանոց, նրա փաստաբանը հայտարարել էր՝ Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր:
