Էրդողանը՝ Մադուրոյի՝ Թուրքիա մեկնելու լուրերի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ Թուրքիա մեկնելու հնարավորությանը։ Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին ԱՄՆ-ն հարձակվել էր Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա և կեսգիշերային գործողության ժամանակ առևանգել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։

Դեպքից հետո «New York Times»-ը գրել է, որ Դոնալդ Թրամփը Մադուրոյին առաջարկել էր դեկտեմբերի վերջին հեռանալ իշխանությունից և մեկնել Թուրքիա։

Էրդողանը մեկնաբանել է Մադուրոյի Թուրքիա մեկնելու հնարավորությունը և նշել․

«Նման բան չկա։ Մենք նման լուր/ տեղեկություն չենք ստացել»։

Տեսանյութեր

Լրահոս