Բաժիններ՝

«Շողակաթ»-ի փոխարեն կհեռարձակվի «Առաջինի լրատվական ալիք»-ը

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ից (ՀՀՌՑ) հայտնում են. «2026 թվականի հունվարի 1-ից «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը լուծել է ՀՀՌՑ-ի հետ կնքված՝ հանրային մուլտիպլեքսում հեռարձակման պայմանագիրը և դադարեցրել է թվային ցանցով «Շողակաթ» հեռուստաալիքի հանրապետական սփռումը։

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքի 44-րդ Հոդվածի 3.1. կետի պահանջը ապահովելու նպատակով հանրային մուլտիպլեքսում 2-րդ համարի ներքո այսուհետ կհեռարձակվի «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության «Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031