Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԻԻՀ-ն շարունակում է բաց մնալ ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու համար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը շարունակում է բաց լինել Միացյալ Նահանգների հետ համաձայնության գալու համար. տեղեկացնում է The Guardian պարբերականը։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ կաջակցի Իրանի դեմ նոր հարվածներին, եթե այն փորձի շարունակել իր հրթիռային և միջուկային ծրագրերի զարգացումը։

«Իրանը շարունակում է բաց մնալ փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի վրա հիմնված համաձայնագրի կնքման համար» – հայտնել է Արաղչին։

Իրանի արտգործախարարը կոչ է արել Դոնալդ Թրամփին փնտրել ճգնաժամի դիվանագիտական ​​լուծում։ Արաղչին նաև նշել է Իրանի և Միացյալ Նահանգների ընկերների աննախադեպ պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանը և ապահովելու բանակցությունների արդյունքների իրականացումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031