Բաժիններ՝

Մարմարա ծովում բախվել են Ադրբեջանի և Թուրքիայի նավթային լցանավերը

Մարմարա ծովում ադրբեջանական և թուրքական լցանավեր են բախվել։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նախնական տվյալով ՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ադրբեջանական «Kalbajar» լցանավի խարիսխային շղթան փաթաթվել է «Alatepe» լցանավի պտուտակներին:

Դեպքի վայր է մեկնել Ստամբուլի նավահանգստային տեսչությունը։

Փրկարարական աշխատանքների ընթացքում հաջողվել է շղթան հանել, նավը չի վնասվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս