Չեմ լինելու ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակում. Կարեն Սարուխանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրման օրից ի վեր, որպես կուսակցության հիմնադիր անդամ` բարդ, պատասխանատու և բազմաթիվ մարտահրավերներով լեցուն ճանապարհ եմ անցել, լինելով իմ թիմի գաղափարների, արժեքների կրողը` մշտապես պայքարել եմ Հայաստանի Հանրապետության պետականության հարատևության և արդարության վերականգնման համար․ գրել է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

«Հեղափոխությունից հետո, զբաղեցնելով տարբեր պաշտոններ, իմ առաքելությունը եղել է մեկը` ծառայել հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, պետականության ամրապնդման` ամեն գնով։

Շարունակելով հավատարիմ մնալ այդ արժեքներին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հետ քննարկումների արդյունքում որոշվել է, որ 2026թ կայանալիք խորհրդարանական ընտրություններում չեմ լինելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում, բայց ներգրավված եմ լինելու նախընտրական ակտիվ քարոզարշավին և կազմակերպչական աշխատանքներին, իսկ հետագայում իմ գործունեությունը շարունակելու եմ գործադիրում կամ պետական այլ մարմիններում։

Ձեր զանգերին, բազմաթիվ հարցադրումներին ի պատասխան` կասեմ, որ այն արժեքները, որը դեռ 10 տարի առաջ միավորել է ինձ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին` անփոփոխ են և իմ քաղաքական թիմի հետ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը, Շիրակի մարզին և հարազատ Գյումրիիս` մշտապես հոժարակամ լինելով հանուն համընդհանուր շահի` առաջինը լինելու մոլուցքը փոխարինել վերջինը լինելու պատրաստակամությամբ»,- գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031