Բաժիններ՝

Ֆրանսիան Ինտերպոլի միջոցով հետախուզում է հայտարարել Մոլդովայի նախկին վարչապետի նկատմամբ

Մոլդովայի նախկին վարչապետ Վլադ Ֆիլատի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել Ֆրանսիայի խնդրանքով: Գլխավոր ոստիկանական տեսչության պետ Վիորել Չերնուցանուն TV8-ին հաստատել է, որ հարցումն ուղարկվել է դեկտեմբերի 26-ին Փարիզում գտնվող Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից։

Մոլդովայի ոստիկանության միջազգային համագործակցության վարչությունը Փարիզում գտնվող Ինտերպոլի կենտրոնական բյուրոյից ստացել է Ֆիլատի նկատմամբ միջազգային ձերբակալման օրդերի մասին ծանուցում Ֆրանսիայում դատարանի որոշումից հետո։

Վլադիմիր Ֆիլատը իր նկատմամբ իրականացվող գործընթացը քաղաքական է անվանել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս