Իշխանությունները նորից քննարկել են Սահմանադրական բարեփոխումները
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկում՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի, ինչպես նաև խորհրդի անդամ չհանդիսացող պաշտոնյաների մասնակցությամբ. հայտնում են Կառավարությունից։
Արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ Սրբուհի Գալյանը ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացը և ներկայումս խորհրդի կողմից քննարկվող ուղղությունները, հատկապես Հանրապետության նախագահի և Դատական իշխանության վերաբերյալ կարգավորումները։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների միջև համատեղ աշխատանքը, իրականացվող աշխատանքների փոխկապակցված և ներդաշնակ կազմակերպումը՝ բարեփոխումների իրավական ամբողջականությունն ու շարունակականությունն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։
