Բաժիններ՝

Գարի Կասպարովը հեռակա կարգով ձերբակալվել է

Մոսկվայի դատարանը շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովին հեռակա կարգով ձերբակալել է:

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 205.2 հոդվածի 2-րդ մասով՝ ահաբեկչության հրապարակային կոչեր և ահաբեկչության հրապարակային արդարացում։

Քննիչը համապատասխան միջնորդությունը ներկայացրել է դեկտեմբերի 22-ին։ Ըստ գործի նյութերի՝ այն բավարարվել է նույն օրը։ Որոշումը նախատեսված է ուժի մեջ մտնել դեկտեմբերի 26-ին։

Այս հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը յոթ տարվա ազատազրկումն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս