Սանկտ Պետերբուրգի ՀԱԵ հավատավորները Փաշինյանին հրավիրել են զրույցի, բայց նա անտեսել է. լրատվամիջոց

Սանկտ Պետերբուրգի ՀԱԵ հավատավորները Նիկոլ Փաշինյանին հրավիրել են  հանդիպման, սակայն նա կրկին անտեսել է հավատացյալներին՝ հրաժարվելով ուղիղ եթերում շփվել ցուցարարների հետ. հայտնել է Реалист լրատվական գործակալությունը:

«Արդյունքում, հայ համայնքը ստիպված է եղել տեսաուղերձ ձայնագրել եկեղեցու բակում՝ արտահայտելով իր բողոքը ՀՀ-ում Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների նկատմամբ իրականացվող հալածանքների դեմ:

Համայնքը պահանջում է դադարեցնել Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների քաղաքական հալածանքները և նրանց ազատ արձակել բանտից՝ բարերար Սամվել Կարապետյանի հետ միասին:

Քննադատները նշում են, որ վարչապետն անտեսում է Սփյուռքի լայն շրջանակին՝ նախընտրելով շփվել միայն նախապես հաստատված, կառավարությանը հավատարիմ անձանց հետ:

Այսօր Փաշինյաննը «իր» մարդկանց հանդիպման է հրավիրել Four Season հյուրանոցում և նախապես համաձայնեցրել է հարցերը:

«Այս իրավիճակը, ըստ ցուցարարների, խորացնում է Հայաստանի ղեկավարության և հայկական սփյուռքի զգալի մասի միջև եղած պառակտումը»,- գրում է գործակալությունը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031