ԱԷՄԳ-ն կարծում է, որ բարձր հարստացված ուրանի մեծ մասը մնում է Իրանում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կարծում է, որ Իրանի բարձր հարստացված ուրանի մեծ մասը մնում է երկրում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Բնականաբար, մենք տեղեկատվության լուրջ դեֆիցիտ ունենք, ինչը չտարածման տեսանկյունից չափազանց բացասական է, քանի որ նույնիսկ եթե այդ օբյեկտները լրջորեն վնասվել են, կա հստակ պատկերացում, որ Իրանի տրամադրության տակ եղած բարձր հարստացված ուրանի մեծ մասը դեռևս գտնվում է երկրում։ Իսկ դա չափազանց կարևոր է չտարածման տեսանկյունից», – ասել է նա։
Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել էին, որ ԱՄՆ-ի ռազմական գործողությունը հանգեցրել է Իրանի միջուկային օբյեկտների ամբողջական ոչնչացմանը և այդ ոլորտում նրա կարողությունների զգալի հետընթացին։
