Թուրքիայի հովանավորությամբ Գազայում 200 զույգ ամուսնացել է

Պաղեստինի Գազայի հատվածում զանգվածային հարսանիքներ են կազմակերպվել: Ըստ «Новости Турции» տելեգրամյան ալիքի՝ ամուսնացել է միանգամից 200 զույգ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է նաև, որ հարսանիքները կազմակերպվել են թուրքական բարեգործական կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ:

Հարկ է նշել, որ նույն աղբյուրի կողմից զուգահեռ հրապարակված տեսահոլովակում երևում է, թե ինչպես են բոլոր կանայք ձեռքներին պահում Թուրքիայի դրոշը, իսկ տղամարդիկ՝ Պաղեստինի: Արարողության բեմի վերնամասում թուրքերեն գրառում է եղել. «Ամուսնացնում ենք 200 զույգի»:

Տեսանյութեր

Լրահոս